ռաջիկա շաբաթներին Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան կստորագրեն անվտանգության տասնամյա պակտ, որի շրջանակում Լոնդոնը Կիեւին կփոխանցի ռազմածովային փորձը Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Այս մասին տեղեկացրել է Telegraph-ը՝ հղում կատարելով բրիտանացի պաշտոնատար անձանց։

«Փոխըմբռնման հուշագիրը (Լոնդոնին) կապում է «Կիեւին աջակցելու» խոստմամբ Ռուսաստանի դեմ պայքարում»,- նշվել է պարբերականի հրապարակման մեջ։

Թերթի զրուցակիցների խոսքով՝ Կիեւին պակտի շրջանակում կարող է ուղարկվել ինչպես ցամաքային զենք, այնպես էլ ավիամիջոցներ։ Համաձայնագիրը հենվում է այն հայտարարության վրա, որ Մեծ Բրիտանիան կգլխավորի նոր ծովակին կոալիցիան Նորվեգիայի հետ միասին, որի շրջանակում Կիեւը կստանա բրիտանական  ՌԾՈւ երկու ցանցավոր նավ։ Telegraph-ը նշել է, որ պակտով ենթադրվում է Կիեւին տրամադրել երաշխիքներ նաեւ հակամարտության ավարտից հետո։

Թերթի տեղեկացմամբ՝  անցած շաբաթ ԵՄ գագաթաժողովում Եվրամիության անդամ երկրները Կիեւին խոստացել են 20 մլրդ եվրոյի չափով զենքի հետագա մատակարարում հաջորդ չորս տարվա ընթացքում։