Պաղեստինը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Գազայում Իսրայելի գործողությունների առիթով, ՌԻԱ Նովոստիին ասել է Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին։
«Մենք կարծում ենք, որ այս բոլոր հանցագործությունները չպետք է անպատիժ մնան։ Ուստի Իսրայելը պետք է պատասխանատվության կանչվի։ Այդ կապակցությամբ մենք դիմումներ ենք ներկայացրել Միջազգային քրեական դատարան»,- ասել է դիվանագետը: Նա պարզաբանել է, որ դիմումները դատարան ուղարկվել են մոտ երեք շաբաթ առաջ։
«Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը այցելեց տարածաշրջան և ասաց, որ, իհարկե, ՀԱՄԱՍ-ը կարող էր ռազմական հանցագործություններ կատարել հոկտեմբերի 7-ին, սակայն Իսրայելը նույնպես: Մենք ասում ենք, որ ամեն ինչ պետք է հետաքննվի, և բոլոր նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել՝ լինեն պաղեստինցիներ, թե իսրայելցիներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ ազգությունից»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։





























