Անցած շաբաթ Չինաստանի տիեզերք արձակած կոսմոպլանը ուժեղացնում է Երկիր փոխանցվող ազդանշանները ԱՄՆ արեւմտյան ափին։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։
Կանադացի հետազոտող Սքոթ Թիլին պարբերականին հայտնել է, որ ինքը կարողացել է գրանցել կոսմոպլանի ազդանշանները 2 280 ՄԳց հաճախականությամբ։ «Դա կարող է վկայել Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան ափին կայանի գոյության մասին»,- ասել է նա՝ նշելով, որ դա իր սեփական վարկածն է։
Ինչպես նշել է Թիլին, արձակումից հետո երկրամերձ ուղեծրում ի հայտ են եկել վեց նոր օբյեկտներ։ Դրանցից երկուսը կարող են արբանյակներ լինել, դրանք ռադիոազդանշաններ են արձակում։ Հետազոտողի կարծիքով՝ դրանք կարող էին ուղեծիր հանված լինել ինչ-որ տեխնոլոգիաների մշակման համար։ Երեք նոր օբյեկտներ էլ կրիչ հրթիռի մասեր են։
Սա չինական կոսմոպլանի երրորդ առաքելությունն է։ Առաջինը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 4-ին, մեկ օր հետո սարքը վերադարձել է Երկիր։ Երկրորդ անգամ այն արձակվել է 2022թ. օգոստոսի 4-ին, վայրէջք է կատարել 2023թ. մայիսի 8-ին՝ ուղեծրում մնալով 9 ամիս։ Ինչպես նշել է South China Morning Post-ը, յուրաքանչյուր թռիչքի ժամանակ կոսմոպլանը ուղեծիր է դուրս բերել անհայտ օբյեկտներ։




























