Երեւանում, հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 23 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «ՎԱԶ-21121»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























