Երեւանում, հոկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում ամրացված գովազդային վահանակի սյանը, այնուհետեւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21703»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























