Կանանց իրավունքների կենտրոնն այսօր` հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում, կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան:
«Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված է ամուսնու եւ կնոջ միջեւ ընթացող վեճը, ինչի ականատեսն է դառնում նրանց փոքրիկ երեխան:
Անցորդներին կտրամադրվեն թղթեր ու գրիչներ եւ նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երեւույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով եւ կարծիքներով:
Ընթացքում կբաժանվեն նաեւ տեղեկատվական բուկլետներ եւ թռուցիկներ:




























