Բելգորոդում հրթիռային հարձակման տագնապի ազդանշան է արձակվել, հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
«Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին։ Պատսպարվեք ամուր պատերով առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք, գնացեք ապաստարան կամ այլ ապահով տեղ»,- գրել է նա։





























