Թբիլիսիում զինված տղամարդը ներխուժել է TBC բանկի մասնաճյուղ և գումար պահանջել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ականատեսները։
Ըստ տեղեկությունների՝ բանկի աշխատակցին հաջողվել է միացնել ահազանգը։
Երեկոյան զինված տղամարդը ներխուժել է Թբիլիսիի Ցինցաձեի փողոցում գտնվող TBC բանկի մասնաճյուղ։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հարձակվողին չի հաջողվել բանկից գումար վերցնել:
Ինչպես հայտնում է «Georgia News» պորտալը, ձախորդ ավազակը բերման է ենթարկվել։
Ըստ ՆԳՆ-ի՝ խոսքը 1984 թվականին ծնված ոմն Գ.Գ.-ի մասին է: Նա մեղադրվում է գողության և ապօրինի հրազեն պահելու և կրելու մեջ։ Մեղադրյալին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։




























