Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր մեջ երկրի համար աշխատելու եւ նրա առջեւ կանգնած խնդիրները լուծելու ուժ եւ եռանդ է զգում, գրել է ՏԱՍՍ-ը։
«Դուք գիտեք, քանի որ մենք այս տեսանկյունից ենք դիտարկում այս կարեւոր հարցերը, ընտանեկան տեսակետից, ես մի քանի անգամ ինձ բռնել եմ, գիտեք, այն մտքի վրա, որ ես արդեն մեծ մարդ եմ, չնայած աշխատելու, խնդիրները լուծելու ուժ եւ եռանդ եմ զգում, բայց ահա թե ինչն է հետաքրքիր, եթե մնանք մեծ ընտանիքի քննարկման շրջանակում։ Ես երբ նայում եմ, որ մեր մարդիկ ինչ-որ արդյունքների են հասնում գիտության, մշակույթի, կրթության, բժշկության, սպորտի ոլորտներում, ես նայում եմ այս երիտասարդ, գեղեցիկ, եռանդուն, տաղանդավոր մարդկանց, գիտեք, այնպիսի զգացողություն է առաջանում շատ հաճախ, որ ասես նրանք իմ երեխաներն են, դա մեր ընտանիքն է, ես այնպես եմ ուրախանում նրանց հաջողությունների, նրանց բարեկեցության, նրանց պոտենցիալի համար»,- ասել է նա Անադիրի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բազմազավակ ընտանիքի հոր հարցին, թե ինչպես է ՌԴ նախագահը կարողանում ղեկավարել մեծ, բազմամիլիոնանոց երկիրը։





























