Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 31-ին, Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 25 ՍՍ 145 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով, վարորդը` Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























