Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ «Հրազդան» հյուրանոցի մոտ զենք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը «Հրազդան» հյուրանոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջ կողային հատվածում` ծառի տակ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է որսորդական հրացանի խզակոթ եւ փող, ձեռքի նռնակ` պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափիչ 20, 5,45 մմ տրամաչափի 143 եւ լուսաազդանշանային 24 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


























