Երեւանում, հոկտեմբերի 31-ի երեկոյան, ոստիկանության ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Երեւանի Հ. Հովհաննիսյան փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Գեւորգյանին եւ 47-ամյա Արթուր Գեւորգյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երբ ոստիկանության ծառայողները մոտեցել են առաջին Գեւորգյանին, նա դեն է նետել իր մոտ գտնվող ծխախոտի գլանակն ու սպիտակ թղթե փաթեթը, որոնց մեջ եղել է 0,6 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: