Իջեւանում տարեց կնոջ բռնաբարության փորձ է գրանցվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 25-ամյա Վազգեն Օհանյանը հոկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում մուտք է գործել 69-ամյա Սուսաննա Բ.-ի տուն եւ փորձել է բռնաբարել նրան: Վերջինս օգնություն է կանչել: Այդ պահին սենյակ է մտել կնոջ թոռը, եւ Վազգեն Օհանյանը փախուստի է դիմել:
Հոկտեմբերի 31-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Վազգեն Օհանյանին:
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























