Վիճակահանության միջոցով տեղի ունեցած խաղարկության արդյունքում,  հոկտեմբերի 31-ին, մեկ մլն. դրամ ֆոնդը շահեցին  6 ավանդատու, որոնցից մեկը`  750 000 դրամ, մյուսները` 50 000-ական դրամ: Խաղարկությանը մասնակցում էին «ՇԱՆՍ» նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկից, մայիսից մինչեւ հունիսի 30-ը,  ներդրած 46 ավանդատուները:

«Շանս» ժամկետային ավանդն  էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջեւ վիճակահանության միջոցով անցկացվում  է խաղարկություն: Ընդ որում, այս խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 000 դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչեւ ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է  ՀՀ դրամով,  36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` ընդամենը 50 հազար ՀՀ դրամ: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կշահեն 6 ավանդատու,  իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն. դրամից ավելի գումար: Ավելացնենք նաեւ, որ մայիսից մինչ օրս նշյալ ակցիայով  գումարներ են ներդրել  շուրջ 430 ավանդատու:

«Կոնվերս բանկում» ներկայումս գործում են նաեւ  հիփոթեքային վարկերին ուղղված «ԵՐՋԱՆԻԿ ԾՆՈՂՆԵՐ», նոր տեսակի «ԵՐԵՎԱՆ» ժամկետային ավանդի  ակցիաները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Լուսինե Մարգարյանին, հեռ.  511 259 , 099 40 20 74  էլ. փոստ [email protected]