Ասսիսիում (Իտալիա), հոկտեմբերի 28-ին, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու նախաձեռնությամբ, տեղի է ունեցել համաշխարհային կրոնների ներկայացուցիչների հավաք` «Մտորումների, երկխոսության եւ աղոթքի օր» խորագրով: Հավաքին մասնակցել են տարբեր կրոնների եւ Եկեղեցիների ավելի քան 300 ներկայացուցիչներ:

Հայոց եկեղեցին այնտեղ ներկայացրել են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: