Երեւանում, նոյեմբերի 1-ին, դեղորայքային  թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 50/5 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Հարություն Պետրոսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Իսկ արդեն այսօր` նոյեմբերի 2-ին, նույնպես դեղորայքային թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի թիվ 1 տան բնակիչ, 32-ամյա Արմինե Սանոսյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: