Արտաշատ-Մխչյան ճանապարհի 12-րդ կմ-ին, այսօր` նոյեմբերի 2-ի կեսգիշերին, իրար են բախվել «Դեու Նեքսիա»   եւ  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Դեու Նեքսիա»-ի ուղեւորը եւ «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Կատարվում է քննություն: