Չինաստանում վայրի բնության մեջ ապրող հսկա պանդաների ընդհանուր պոպուլյացիան կազմում է մոտ 1900 առանձնյակ, ինչը 800 առանձնյակով ավելի է, քան 1980-ականներին գրանցված ցուցանիշը, հայտնել է Չինաստանի անտառտնտեսության և տափաստանի պետական վարչությունը:
Հսկա պանդաների պոպուլյացիայի զգալի աճը պայմանավորված է նրանց պաշտպանելու Չինաստանի ակտիվացրած ջանքերով, ասել է վերոնշյալ գերատեսչության պաշտոնյան Չժան Յուեն, փոխանցում է Xinhua-ն։
Հսկա պանդաների համար ավելի քան 22 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ազգային պարկի բացումը 2021 թվականի հոկտեմբերին կարևոր պաշտպանություն է ապահովել վայրի պանդաների մոտ 72%-ի համար, ասել է Չժան Յուեն:




























