ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Ես նախագահի մամուլի քարտուղարն եմ։ Նախագահը չի մասնակցի նախընտրական բանավեճերին»,- ասել է նա լրագրողներին և այս թեմայով մյուս հարցերը վերահասցեագրել  Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբին։

Ընտրողների ստորագրությունների ստուգման արդյունքների հիման վրա Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Վլադիմիր Պուտինին գրանցել որպես ՌԴ նախագահի թեկնածու։