ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականի մասին լուրը: Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ Միքայել Մինասյանը միանում է մեր աշխատանքին, եւ նա կլինի շտաբի պետի առաջին տեղակալը: Մեզ մեծ ու լուրջ աշխատանք է սպասվում, ինչին մենք պատրաստ ենք»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 3-ի հրամանագրով՝ իր դիմումի համաձայն:
NEWS.am-ի հետ հարցազրույցում Միքայել Մինասյանը ասել էր, որ ինքը գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում է, որ դա է այսօր առաջնահերթություն:
Հիշեցնենք, որ Աբրահամյանը ստանձնելու է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը: Այդ պատճառով նա հայտարարել է, որ հրաժարական է տալիս ԱԺ նախագահի պաշտոնից:




























