Երեւան քաղաքի Շիրազ եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում («Շանթ» ռեստորանի մոտակայքում), նոյեմբերի 3-ին, այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:
Այրվել է Վ. Գասպարյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 65 ԼԼ 779 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Նույն օրը, մեքենա է այրվել նաեւ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է BMW մակնիշի 03 ՏԼ 358 համարանիշի ավտոմեքենայի (պատկանելիությունը չի հաջողվել պարզել) շարժիչի հատվածը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:


























