Մերձմոսկովյան Էլեկտրոստալի Wildberries-ի պահեստում տեղի է ունեցել զանգվածային վեճ, ոստիկանությունը բռնել է 10 մարդու։ Այս մասին NEWS.ru-ին տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունում։ Ստուգում է սկսել դատախազությունը։
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, վեճը պահեստի աշխատողի եւ արագ արձագանքման խմբի աշխատակցի միջեւ սկսվել է Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոնի տարածքում։
«Անվտանգության ծառայությունը ուժայինների հետ օպերատիվորեն կանխել է հետագա քաշքշուկները։ Մոտ 10 մարդ տարվել է տեղի բաժանմունք՝ հանգամանքները պարզելու համար»,- նշել են ընկերությունում։
ՆԳՆ Մոսկվայի մարզի վարչության մամուլի ծառայությունում ՌԲԿ-ին տեղեկացրել են, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են հանրային կարգի «13 ակտիվ խանգարողի»։
Վեճի ստուգում է սկսել նաեւ մերձմոսկովյան դատախազությունը։ Այստեղ նշել են, որ վեճն սկսվել է փետրվարի 8-ի գիշերը, «կենցաղային հողի վրա», պահեստի աշխատողի եւ խոշոր ինտերնետ-խանութի պահպանության աշխատակիցների միջեւ։
«Էլեկտրոստալ քաղաքի դատախազությունը գնահատական կտա անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգման արդյունքներով կընդունվեն դատախազական արձագանքման սպառիչ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։
Mash Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ վեճի մասնակիցները օգտագործել են պղպեղի բալոններ։
Baza Թելեգրամ-ալիքը գրել է, որ ամեն ինչ սկսվել է դատարկ բանից. աշխատողը «թարս» է սոսնձել շտրիխ-կոդերը, ինչի պատճառով բրիգադիրը հայհոյել է նրան։ Նա վիրավորվել է, եւ վեճ է սկսվել։ Հետո դրան միացել են պահեստի այլ աշխատողներ՝ մոտ 200 մարդ։





























