ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստությունն ընթանում է, օրը կորոշվի՝ հաշվի առնելով էլեկտորալ ցիկլը Ռուսաստանում եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակացույցը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, առայժմ օրը որոշված չէ։ Իսկապես, այցը պայմանավորված է, կա ըմբռնում, որ մենք դրան պատրաստվում ենք, եւ, իսկապես, ընթանում է այցի նախապատրաստություն, մենք դրան սպասում ենք։ Հենց որ օրը, բնականաբար, մեզ մոտ էլեկտորալ ցիկլի եւ Թուրքիայի նախագահի հերթապահ աշխատանքային ժամանակացույցի հաշվառմամբ, համաձայնեցվի, մենք մեր գործըկերների հետ միասին դրա մասին կհայտարարենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։