ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի անհայտ հաղթողն այդպես էլ չի եկել 36 մլն դոլար շահումի հետևից։ Հաջողակ տոմսը գնվել էր 2023 թվականի օգոստոսի 15-ին Ջեքսոնվիլ քաղաքի Publix խանութից։ Այդ մասին հայտնում է People-ը։ 

Վիճակախաղի ներկայացուցիչ Միշել Գրիները պատմել է, որ կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ համարել շահումը, քանի որ հաղթողն այդպես էլ կապ չի հաստատել իրենց հետ։

Այժմ նա չի կարոզ ստանալ մրցանակը, եթե անգամ կապ հաստատի նրանց հետ։ Վիճակախաղի կազմակերպիչների տվյալներով, ամբողջ 2023 թվականի ընթացքում սա միակ այսպիսի դեպքն է եղել։

Միշել Գրիները նաև պատմել է, որ այժմ շահումի 80 տոկոսը կփոխանցեն  կրթական ծրագրեր ֆինանսավորող ֆոնդի։ Գումարի մյուս մասը կփոխանցեն վիճակախաղի շահումյանի ֆոնդերի միջև։