Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանի Տրուդովայա Արմենիա գյուղում թռչող անհայտ սարք է կործանվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։

Հաղորդվում է, որ սարքն ընկել է տներից մեկի մառանի վրա, որի տարածքում այդ պահին մարդ չի եղել։ Նախնական տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում թռչող երկու սարք է խոցվել։

«РБК-Украина»-ն և ուկրաինական այլ լրատվամիջոցներ պնդում են, որ դա ռուսական «A-50» ինքնաթիռ է։ Այս տեղեկությունը, սակայն, ոչ ոքի կողմից չի հաստատվել։