9 ամսվա ընթացքում Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներում շահագործվող ապրանքների ծավալը նախորդ տարվա միեւնույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1,9 անգամ, գրում է ադրբեջանական Qafqazinfo.az կայքը` վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:

2011-ի Պետական պաշտպանության պատվեր ծրագրով նախատեսված պատրաստությունները շարունակվում են, հանրապետության ուժային կառույցների հետ կնքված պայմանագրերի հիման վրա  անցյալ տարվա միեւնույն շրջանի համեմատ 3,5 անգամ ավելի շատ պատվերներ են ստացվել: Պաշտպանական նշանակության գործարանների թիվը հասել է 446-ի, իսկ քաղաքացիական ապրանքների շահագործումն ավելացել է 25 տոկոսով, գրում է Qafqazinfo.az-ը: