Թուրքական բանկերն այժմ առեւտրային վճարումներ չեն կատարում Ռուսաստանից՝ սննդամթերքներից բացի, ամերիկյան պաշտոնյաների տեղեկացմամբ՝ ընկերություններին սպառնում են դադարեցնել արժութափոխանակման գործողությունները, տեղեկացրել է Aydınlık թերթը՝ հղում կատարելով արտահանողներին։

«Հայտնի է դարձել ամերիկացի պաշտոնյաների հերթական գործողությունների մասին, որոնք սպառնում են պատժամիջոցներով թուրքական ընկերությունների հանդեպ, որոնք բիզնես են վարում Ռուսաստանի հետ։ Գործարարները, որոնք կապվել են թերթի հետ, տեղեկացրել են, որ Ռուսաստանից ստացված արտարժույթը սառեցվել է բանկերում, եւ դադարեցվել են ապրանքների վճարումները՝ սննդամթերքներից բացի։ Սպառնալիքը բանկերի միջոցով սվոփների անջատումն է։ Այլ խոսքով, եթե թուրքական ընկերությունները, որը շարունակում է բիզնես վարել Ռուսաստանի հետ՝ գնելով եւ վաճառելով ապրանքեր եւ ծառայություններ, շարունակի անել դա, իր բանկային հաշիվներով սվոփի վարման հնարավորությունը կարգելվի»,- գրել է պարբերականը։