Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին, նոյեմբերի 7-ին, ժամը 14.55-ի սահմաններում, «ՈւԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























