Երեւան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին, նոյեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց»  եւ  «ՎԱԶ-21011» մակնիշի երկու ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21011»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: