«Foster + Partners»-ն աշխատում է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ նախագծի վրա՝ Էր Ռիադում կառուցելու աշխարհի ամենաբարձր շենքը։ Այս մասին հայտնում է «The Architects' Journal»-ը։

Շենքը երկու անգամ ավելի բարձր կլինի Դուբայի 828 մետրանոց «Բուրջ Խալիֆա» երկնաքերից։

Այս պահին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ամենաբարձր շենքը «PIF Tower» երկնաքերն է, որի բարձրությունը 385 մետր է։