Կենտուկիից ամուսնական զույգը նախորդ տարվա նոյեմբերին շահել էր 50 հազար դոլար, սակայն չէին կարողացել գտնել այն տոմսը, որը գնել էին դրանից մեկ շաբաթ առաջ, հայտնում է Associated Press-ը։

«Ես երեք ամիս մեղադրում էի ինձ՝ մտածելով, որ դեն եմ նետել այդ տոմսը»,- ասել է կինը,  մեջբերում է «Ամերիկայի ձայն»-ը:

Փետրվարին Մարկ Պերդյուն գնացել էր ստուգելու իր ծառայողական մեքենայի վիճակը, որից չէր օգտվել այս ամբողջ ընթացքում, և այնտեղ գտել էր տոմսը։ Հաջորդ օրը վիճակախաղի շտաբ-գրասենյակում զույգը հարկեը վճարելուց հետո 36000 դոլարի կտրոն է ստացել:

Ամուսինները հայտնել են, որ մտադիր են կատարել վճարումները, որից հետո կկարողանան մեկնել ճանապարհորդության: