Կուրսկ քաղաքում խոցված ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են Սոյուզնայա փողոցում գտնվող 6-րդ պոլիկլինիկայի տանիքին, վնասվել է 22 քառակուսի մետր հատված։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Տուժածներ չկան։ Բայց պայթյունի սպառնալիքի պատճառով հարեւան ստացիոնարի վերակենդանացման բաժնի պացիենտներին շտապօգնության մեքենաներով եւ սանավիացիայով տարհանել են քաղաքի բուժհաստատություններ, իսկ անձնակազմը եւ մյուս պացիենտները անվտանգ տեղում են»,- գրել է Ստարովոյտն իր Թելեգրամ-ալիքում։

Նահանգապետն ավելացրել է, որ իր հանձնարարությամբ տեղում աշխատում է Կուրսկի մարզի առողջապահության նախարար Եկատերինա Պիսմեննայան։