Հանրապետության տարածքում`  մարտի 17-ի  ցերեկը, 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։  Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7  աստիճանով, 20-22-ին նույնքան կբարձրանա։ 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +13+15։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4 +8, 

Լոռիում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+9,

Տավուշում գիշերը՝ 2+5, ցերեկը՝ +8+12,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+14,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+16, 

Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+16, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+5+8, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10։