Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն դարձել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի նախագահ: Գաղտնի քվեարկության արդյունքում Մատվիենկոն միաձայն ընտրվել է:

Նա շնորհակալություն է հայտնել վստահության եւ նման պատվի արժանացնելու համար եւ խոստացել ներդնել բոլոր ջանքերը, դրված խնդիրները լուծելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մատվիենկոն արդեն առաջարկել է միջխորհրդարանական ասամբլեայի աշնանային նստաշրջանում հատուկ փաստաթուղթ ընդունել, նվիրված ԱՊՀ 20-ամյակին, որում կներկայացվի կազմակերպության կատարած աշխատանքն ու հետագա պլանները:

Ասամբլեայի խորհուրդը կազմված է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներից: Խորհրդի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Սերգեյ Միրոնովը հրաժարական էր տվել Դաշնային խորհրդի նախագահի պաշտոնից: Մատվիենկոն դառնալով Դաշնային խորհրդի նախագահ, դարձել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի նախագահի պաշտոնակատար: