ԱՄՆ հայրերը միանում են Հայաստանի բոլոր ընկերներին Միացյալ Նահանգների բոլոր շրջաններից կոչ անելով, որպեսզի Ներկայացուցիչների պալատի եւ ԱՄՆ Սենատի կողմից բանկցությունների համար նշանակված մասնակիցներին, ովքեր քննարկելու են օրտասահմանյան օգնության մասին 2012-ի ֆինանսական տարվա օրինագիծը, հայամետ դիրքորոշում ցուցաբերեն, այդ թվում տրամադրելով առնվազն 10 միլիոն դոլար օգնություն Լեռնային Ղարաբաղին: Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կայքի միջոցով հայկական համայնքի ակտիվիստները կարող են կոչ անել օրենսդիրներին պաշտպանել հայ-ամերիկյան առաջնահերթությունները արտասահմանյան օգնության մասին 2012-ի ֆինանսական տարում:
Անցած շաբաթ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է ուղղել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ անդամներին` կոչ անելով «այնպես անել, որ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Պետդեպարտամենտը առնվազն 10 միլիոն դոլար հատկացնեն Լեռնային Ղարաբաղին` հումանիտար ծրագրերի եւ զարգացման նպատակով»: Հայտարարությանը կից նամակում ընդգծվում է.
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմանական հռետորաբանությունը, ավելի, քան երբեւէ, կարեւոր է, որ Միացյալ Նահանգները սատարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ռեսուրսների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ ոչ միայն կօգնի նրանց հաղթահարել հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի ե Թուրքիայի կողմից ստեղծված շրջափակման հետեւանքով, այլեւ կնպաստի տարածաշրջանում իրադրության կայունացմանը` ցույց տալով մեր անփոփոխ դիրքորոշումը` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:




























