Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Լուիշ Մոնտենեգրուին նշանակել է երկրի նոր վարչապետ։
«Քանի որ հանրապետության նախագահը լսել է կուսակցությանն ու կուսակցությունների կոալիցիային, որոնք առաջադրվել էին հանրապետության Ասամբլեայի (խորհրդարան) ընտրություններում մարտի 10-ին եւ ստացել պատգամավորական մանդատներ, իսկ Դեմոկրատական դաշինքը հաղթել է ընտրություններում, հանրապետության նախագահը որոշել է Լուիշ Մոնտենեգրուին նշանակել վարչապետ»,- նշվել է պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարությունում։ Նշվել է, որ Մոնտենեգրուն նախագահին է ներկայացրել նոր կառավարության կազմը։
Պորտուգալիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սոցիալիստական կուսակցությունն ստացել է 77 աթոռ 230 տեղանոց խորհրդարանոմ։ Դեմոկրատական դաշինքը՝ Լուիշ Մոնտենեգրուի գլխավորությամբ, ստացել է 79 աթոռ։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, որպեսզի կառավարություն ձեւավորի։ Կուսակցությունները բանակցություններ են վարել վարչապետի իրենց թեկնածուի հնարավոր աջակցության հարցի վերաբերյալ։





























