Թայվանի Զինված ուժերը տեղեկացրել են կղզու մոտ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 32 թռչող սարքերի հայտնաբերման մասին։ Այս մասին նշվել է Թայվանի ՊՆ հաղորդագրությունում։
Նրա տվյալներով՝ 20 օդանավ հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը, որը կղզում համարում են սահմանափակիչ գիծ Չինաստանի հետ։ Թայվանի մոտ հայտնաբերվել են նաեւ չինական բանակի ՌԾՈւ հինգ նավեր։
Ի պատասխան՝ Թայվանի բանակը գործի է դրել իր ավիացիան, նավերը, ինչպես նաեւ ցամաքային զենիթահրթիռային համալիրները՝ չինական սարքերին հետեւելու համար։
Թայվանն ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այդտեղ են փախել Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտության մատնվելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։





























