Սաուդյան Արաբիան չորեքշաբթի հայտարարել է, որ 40 մլն դոլար կհատկացնի ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի մերձավորարեւելյան գործակալությանը, որը բախվել է ֆինանսավորման զգալի կրճատման՝ ՀԱՄԱՍ կազմակերպության հետ համագործակցելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքների պատճառով, Х  սոցցանցում տեղեկացրել է Սալման թագավորի անվան հումանիտար օգնության կենտրոնը (KSrelief)։

«Թագավորությունը գործակալությանը կհատկացնի 40 մլն դոլար, որոնք կտրամադրվեն Գազայի հատվածում հումանիտար օգնության ցուցաբերման նրա ջանքերի աջակցությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

«Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի պարենով ապահովել ավելի քան 250 հազար մարդու, ինչպես նաեւ վրաններով 20 հազար ընտանիքների»,- նշվել է հրապարակման մեջ։