Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին իր որդուն՝ Մուհոզի Կայներուգաբային նշանակել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Այս մասին հայտնում է New Vision պորտալը։

Կայներուգաբան նախկինում ղեկավարում էր երկրի ցամաքային զորքերը, սակայն պաշտոնանկ արվեց 2022 թվականին՝ Քենիայի մայրաքաղաքը գրավելու մտադրության մասին հայտարարելուց հետո: Հետագայում նա ծառայել է որպես Նախագահի խորհրդական հատուկ գործողությունների գծով և նաև Ուգանդայի Հայրենասիրական լիգա կուսակցության նախագահն է:

2023 թվականին գեներալն ասաց, որ Ուգանդան «բանակ կուղարկի Մոսկվան պաշտպանելու համար, եթե այն ենթարկվի իմպերիալիստների հարձակմանը», և նշեց, որ ինքը չի վախենում ընկալվել որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից։

Առևտրի և կոոպերատիվների նախարարի պաշտոնը ստանձնել է նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վիլսոն Մբասու Մբադին։