Ճապոնիայի կառավարությունը չի ճանաչում «հյուսիսային տարածքներում» (ինչպես Ճապոնիայում անվանում են Կուրիլյան կղզիների հարավային հատվածը) անցկացված ընտրությունները՝ դրանք համարելով որպես բնիկ ճապոնական տարածքներ։ Այս մասին հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։
«Հյուսիսային տարածքները, որոնք պատված են մեր երկրի ինքնիշխանությամբ, մեր երկրի պապենական տարածքներն են, և Ռուսաստանը շարունակում է այնտեղ անօրինական ընտրություններ անցկացնել։ Դա վերաբերում է նաև ձեր նշած նախագահական ընտրություններին»,- նշեց նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ Կամիկավան կրկնել է նաև այն թեզը, որ ներկայումս Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր չէ Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը խաղաղության պայմանագրի կնքման և տարածքային խնդրի լուծման շուրջ։
Նախկինում ճապոնացի պաշտոնյաները նույնպես հայտարարել էին, որ Ճապոնիան չի ճանաչում ընտրությունների արդյունքներն այն շրջաններում, որոնք Տոկիոն ուկրաինական է համարում։





























