Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդարանում Եվրանեսթի համագումարի ժամանակ հանդիպել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Բարձրացվել է բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, ով կալանավորվել էր բելառուսական ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա, հաղորդում է Наша Нива-ն՝ վկայակոչելով Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ «Յարոսլավ Նովիկովը չի կարողացել բուլղարական վիզա ստանալ Վրաստանում, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին նա ստիպված է եղել գալ Հայաստան։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով չորս տղամարդ է բերման ենթարկվել՝ մեղադրվող զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեջ։