Բելգորոդի շրջանում ռուսական Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Baza Telegram ալիքը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ի նախօրեին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղղաթիռը մարտի 21-ի առավոտյան կոշտ վայրէջք է կատարել Ռովենկի գյուղի մոտ։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել։ Տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Անկման հետեւանքով ուղղաթիռը մեխանիկական վնաս է ստացել։ Նախնական տվյալներով՝ կոշտ վայրէջքի պատճառը եղել է օդաչուի սխալը։
Ռուս զինվորական Վիտալի Կոսյակինին հաջողվել է մարտադաշտից տարհանել ամերիկյան Bradley հետեւակի մարտական մեքենան եւ ուղղաթիռը։ Ռազմի դաշտից վնասված մեքենաների տարհանման մասնագետը պատմել է, թե ինչպես է համալրվել Ռուսաստանի Դաշնության ռազմական տեխնիկայի զինանոցը։




























