Սլովակիայում ընտրողները շաբաթ օրը գնացել են ընտրատեղամասեր՝ ընտրելու երկրի առաջին կին նախագահի՝ Զուզանա Կապուտովային փոխարինողին, հայտնում է AP-ն։
Կապուտովան երկրորդ ժամկետի չի հավակնում։
Նախագահի պաշտոնում հաղթելու ֆավորիտ է համարվում վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դաշնակից Պետեր Պելեգրինին։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում նա գլխավորում է ինը թեկնածուի, որպեսզի դառնա պետության վեցերորդ ղեկավարը, այն բանից հետո երբ 1993 թվականին Սլովակիան անկախություն ձեռք բերեց Չեխոսլովակիայի երկու մասի բաժանվելու արդյունքում:
48-ամյա Պելեգրինին, որը հանդես է գալիս հանուն պետության ուժեղ դերի, գլխավորում է ձախակողմյան Hlas («Ձայն») կուսակցությունը, որը սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդարանական ընտրություններում երրորդն էր: Նրա կուսակցությունը մտավ իշխող կոալիցիայի մեջ Ֆիկոյի արմատական ձախակողմյան Smer («Ուղղություն») կուսակցության և ծայրահեղ ազգայնական Սլովակիայի ազգային կուսակցության հետ: Նոր կառավարությունն անմիջապես դադարեցրեց Ուկրաինային զենքի մատակարարումները։
Երկրի 59-ամյա նախկին արտգործնախարար, արևմտամետ կարիերայի դիվանագետ Իվան Կորկոկը նրա գլխավոր մրցակիցն է։
Կորկոկը նաև Սլովակիայի դեսպան է եղել ԱՄՆ-ում և Գերմանիայում և իր երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության ջատագովն է:
Ընտրատեղամասերը կփակվեն GMT-ի 21:00-ին (17:00 EDT), իսկ արդյունքները հայտնի կլինեն կիրակի օրը:
Եթե ոչ մի թեկնածու չստանա ձայների մեծամասնությունը, ինչպես սպասվում է, առաջին երկուսը կանցնեն ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 6-ին:





























