Առնվազն 17 մարդ է սպանվել շաբաթ օրը Սոմալիում՝ ռազմաբազայի վրա իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորման հարձակնամ հետևանքով։
Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ստորին Շաբել շրջանի Բասլիի բազան կարճ ժամանակով գրավվել է հարձակվողների կողմից, ասել են անվտանգության և խմբավորման ներկայացուցիչները:
Սակայն կառավարական ուժերը կատաղի մարտի են բռնվել և դուրս մղել «Ալ-Շաբաբին»:
Մարտերի ընթացքում սպանվել են յոթ սոմալեցի զինվոր, այդ թվում՝ բազայի հրամանատարը և «Ալ-Շաբաբի» 10 զինյալ:
«Ալ-Շաբաբը» հայտարարություն է տարածել, որում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ ասելով, որ սպանվել է 57 կառավարական զինվոր: Այս խմբավորումը հաճախ է նշում զոհերի թվեր, որոնք գերազանցում են կառավարության տվյալները:




























