«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող չորս անձինք հարցաքննվում են Մոսկվայի Քննչական կոմիտեում։
Տղամարդկանց բերման են ենթարկել երկու մեքենայով, որոնք դեռ գտնվում են Քննչական կոմիտեի շենքի բակում։
Առաջիկա օրերին հետաքննությունը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան՝ կալանավորումը խափանման միջոց ընտրելու համար։ Չորսին էլ սպառնում է ցմահ ազատազրկում, գրում է ՏԱՍՍ-ը։




























