Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, նոյեմբերի 10-ին`ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար ճանապարհահատվածում, մերկասառույցի եւ տեղացած ձյան հետեւանքով, ավտոմեքենաները հայտնվել են խցանման մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա, որոնցից 13-ը խցանումից դուրս են բերվել հրշեջ-փրկարարների օգնությամբ, իսկ մնացածը դուրս են եկել ինքնուրույն: Ժամը 19.50-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: