Հետաքննությունը միջնորդել է ձերբակալել Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեկ այլ անձի՝ Յակուբջոնի Յուսուֆզոդային, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

«Կրոկուս»-ի ողբերգության գործով նոր մեղադրյալը ահաբեկչությունից մի քանի օր առաջ իր բանկային քարտի միջոցով գումար է փոխանցել հանցակցին՝ ահաբեկիչներին կացարան տրամադրելու համար, փոխանցում է РИА Новости-ն։

Նա դրամական միջոցների մի մասը հանցագործություն կատարելուց հետո փոխանցել է հանցագործներից մեկին։ Այսպիսով, գործով կա, ընդհանուր առմամբ, 10 մեղադրյալ։

«Կրոկուս»-ի ահաբեկչության գործով տասներորդ անձը՝ Յակուբջոնի Յուսուֆզոդան, մարտի 25-ին ձերբակալվել է Մոսկվայում ոստիկանությանը չենթարկվելու համար, ապա կալանավորվել 12 օրով։