«Դա մեր իրավասությունը չէ, որովհետեւ տեղեկության նման փոխանակումները տեղի են ունենում հատուկ ծառայությունների միջոցով, տեղեկությունը փոխանցվում է անմիջապե ծառայությունից ծառայություն»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Այն մասին, որ ԱՄՆ-ն դեռ մարտի 6-ին նախազգուշացրել էր Ռուսաստանին, որ ահաբեկչական գրոհի թիրախ կարող է դառնալ «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահը, գրել է Washington Post թերթը, հետո նման հավաստիացմամբ հանդես է եկել New York Times-ը։
Կրեմլի ներկայացուցչից նաեւ հետաքրքրվել են, թե օգնել է արդյոք ԱՄՆ-ն կանխել ահաբեկչությունը Մոսկվայի սինագոգում,- գրել է «Ինտերֆաքսը»։
«Դա եւս մեզ չի առնչվում»,- պատասխանել է Պեսկովը։





























