Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` նոյեմբերի 11-ին, այցելել է Արագածոտնի մարզի Ավան համայնք` հետեւելու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ընթացքին:

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 25 համայնքներում այս տարվա սեպտեմբերից իրականացվում են ջրարբիացման, արոտավայրերի բարելավման աշխատանքներ: Գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է արոտավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել գյուղում ստեղծված կոոպերատիվից` նշելով, որ այն իրեն արդարացնում է:

«Այս ծրագիրը բավականին մեծ նշանակություն ունի անասնապահության զարգացման համար: Գյուղում արդեն ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որը պետք է կառավարի արդեն բարելավված արոտավայրերը», - լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հավելելով, որ  Ավան համայնքում առաջին փուլով նախատեսված գործերի մեծ մասն ավարտվել է:

«Ե’ւ գյուղում, եւ’ արոտավայրերում անասունների համար նախատեսված խմոցներն արդեն տեղադրվել են, կանցկացվի 1500 մ ջրագիծ, կբարեկարգվի արոտներ տանող ճանապարհը», - նշել է Սերգո Կարապետյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ ծրագրի հաջող իրականացման արդյունքում ոլոտում առաջընթացը կլինի ակնառու` նպաստելով անասունների կաթնատվության եւ մսատվության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման եւ մրցունակության ծրագրում» ներառված են հանրապետության 55 համայնքներ:Անասնապահական տնտեսությունների կայունության բարելավմանն ողղված այս ծրագրի հաջող ընթացքի դեպքում վերոնշյալ համայնքների թիվը նախատեսվում է կրկնապատկել: