Հինգշաբթի վաղ առավոտյան Խարկովի բնակելի շենքերին ռուսական դրոնների հասցրած հարվածից մահացել է հինգ մարդ, ներառյալ փրկարարները, որոնք հայտնվել են կրկնակի հարվածի տակ, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ չորս մարդ զոհվել է գրոհներից մեկի ժամանակ, նրանցից երեքը՝ փրկարարներ, որոնք եկել էին գրոհի վայր եւ դարձել նոր հարվածի զոհ։ Հինգ մարդ վիրավորվել է։

Մեկ մարդ սպանվել է մասնավոր տներին հասցված հարվածից քաղաքի մեկ այլ շրջանում, ասել է Տերեխովը։

Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է, որ քաղաքին հասցվել է առնվազն չորս հարած, վնասվել են բնակելի տան վերին հարկերը։ Երեք մարդ հիվանդանոցում է, մեկը՝ ծանր վիճակում, ասել է նա։

Տերեխովը տեղեկացրել է, որ հարվածներից մեկի հետեւանքով հրդեհ է սկսվել, մեկ այլ շենքի մի մասը փլուզվել է։